Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Տարածաշրջանում մնայուն խաղաղության հաստատմանը համաձայն ենք, բայց ո՛չ պարտվողական դիրքերից․ Արամ Ա-ի ուղերձը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն տարեմուտի ուղերձով է հանդես եկել՝ անդրադառնալով ինչպես Սփյուռի հայկական համայնքների կյանքին ու անցնող տարում եղած խնդիրներին, այնպես էլ՝ Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրությանը։

«Նոր Տարուան սեմին, քրիստոնէական սիրով ու հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները։

Նոր Տարին մարդը, անհատապէս թէ հաւաքաբար, ինքնահայեցողութեան ու ինքնաքննութեան հրաւիրող պահ է։ Եկէք պահ մը մեր հայեացքները սեւեռենք հայ կեանքին վրայ։

Ինչպէս համայն մարդկութիւնը, նոյնպէս մեր ժողովուրդը կը շարունակէ ապրիլ համաճարակին ստեղծած դժուար պայմաններուն մէջ։ Սփիւռքի բոլոր գաղութները, առաւել կամ նուազ չափով, կը դիմագրաւեն այլազան մտահոգութիւններ։ Այս ծիրէն ներս, յատկապէս Լիբանանի հայութիւնը կ’ապրի ծանր օրեր՝ տնտեսական աննախընթաց տագնապին հետեւանքով։ Հակառակ ներկայ դառն պայմաններուն, մենք պիտի շարունակենք վերանորոգ հաւատքով ու վճռակամութեամբ, վերականգնումի մեր հաւաքական երթը՝ միշտ ըլլալով մեր ժողովուրդի զաւակներուն հետ ու անոնց կողքին։

Արդարեւ, 2022 տարին հռչակած ենք Սփիւռքի Տարի։ Կը հրաւիրեմ մեր բոլոր կառոյցները, մամուլը, մտաւորականները եւ գաղութները՝ իրապաշտ մօտեցումով ու համապարփակ հայեացքով եւ այս առիթով հրապարակած Մեր Հայրապետական Գիրը ունենալով որպէս ուղեցոյց, նախ, ինքնարժեւորումի ենթարկելու եւ ապա վերակազմակերպումի առաջնորդելու Սփիւռքը։ Սա հրամայական ու անյետաձգելի առաջնահերթութիւն է։

Դառնանք Հայաստանին։ Մեր հայրենիքը կը շարունակէ անորոշութեան ու յուսահատութեան ալիքներու մէջ օրօրուիլ։ Մէկ կողմէն՝ ներ-Հայաստանեան քաղաքական լարուած մթնոլորտը կը ջլատէ մեր հաւաքական ուժը։ Միւս կողմէն՝ թշնամին յաղթապանծ դիրքերէ պայմաններ կը դնէ Հայաստանին՝ անտեսելով Հայաստանին հողային ամբողջականութիւնը ու գերիշխանութիւնը, ինչպէս նաեւ՝ միջազգային օրէնքը։

Այո՛, մենք փոքր երկիր ենք. հարկ է իրատես մօտեցում ունենալ տարածաշրջանի ներկայ աշխարհաքաղաքական պայմաններու հոլովոյթին նկատմամբ։ Սակայն, այդ չի նշանակեր, որ Հայաստանը ըսելիք պիտի չունենայ իր ազգային շահերուն առնչուած եւ իր ներկան ու ապագան ճշդող խնդիրներուն գծով։

Այո՛, տարածաշրջանէն ներս համապարփակ ու մնայուն խաղաղութեան հաստատման համաձայն ենք. բայց ո՛չ պարտուողական ու զիջողական դիրքերէ։

Այո՛, տարածաշրջանէն ներս տնտեսական զարգացումներու նպաստող ծրագիրներու համաձայն ենք. բայց ո՛չ ի հեճուկս Հայաստանի ու Արցախի գերիշխանութեան, անկախութեան, անվտանգութեան ու հողային ամբողջականութեան։

Այսօր, Թուրքիոյ եւ Ազրպէյճանի կողմէ համադրուած փան-թուրանական ռազմավարութիւն մը կը փորձուի ի գործ դրուիլ Հայաստանի եւ ամբողջ շրջանին նկատմամբ։ Ըլլանք զգօն ու հեռատես։ Արդարեւ, ոեւէ համաձայնագրի ստորագրութիւն Ազրպէյճանի հետ, ուր Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան մէջ ներառուած է Արցախը, նոյնպէս, ոեւէ համաձայնութիւն Թուրքիոյ հետ, որ կ’ընդունի Թուրքիոյ բացայայտ նախապայմանները, փաստօրէն Հայաստանի կողմէ խախտում պիտի ըլլայ Անկախութեան Հռչակագրին եւ Սահմանադրութեան սկզբունքներուն։ Նման վտանգալից քայլերու նկատմամբ Սփիւռքը չի կրնար անտարբեր մնալ։ Համահայկական խնդիրներու քննարկման մէջ Սփիւռքը իր գործօն մասնակցութիւնը պէտք է ունենայ՝ ինչպէս յաճախ շեշտած ենք։ Մեր թշնամիները ու բարեկամները պէտք է իմանան, որ Հայաստանը անտէր չէ, որբ չէ, ողջ Սփիւռքը իր կողքին է, հայութիւնը մէկ ու անբաժանելի ամբողջութիւն է։

Ինչ-ինչ պատճառներով ճակատամարտ մը կորսնցուցինք, բայց ոչ՝ պատերազմը։ Ի խնդիր Հայաստանի ու Արցախի անկախութեան ամրապնդման եւ մեր ազգային իրաւունքներու վերահաստատման համահայկական պայքարը կը շարունակուի…։

Համահայկական պայքարը պէ՛տք է շարունակուի՝

– հայոց բանակը վերակազմակերպելով ու զայն արդիական զէնքերով օժտելով։

– մեր սահմանները պաշտպանելով, ի պահանջել հարկին ժողովրդային դիմադրութեան դիմելով։

– մարտունակ ոգիով բանակցութիւններ վարելով։

– համախմբուելով հայրենիքի գերագոյն ու ընդհանրական շահերուն շուրջ։

Եկէ՛ք վերանորոգենք մեր ազգային ուխտը, եւ առաւել հաւատքով ու կամքով գօտեպնդուած ողջունենք զիրար ըսելով՝ Շնորհաւոր Նոր Տարի։ Թող Աստուած օրհնէ մեր ազգին բոլոր զաւակները եւ ամէն տեսակի չարէ ու չարիքէ հեռու պահէ մեր ազգն ու հայրենիքը»,- նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձում։