Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Դրանից շատ ավելի քիչ բանի համար Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց. Արման Վարդանյան

Hraparak.am -ը հարցազրույց է վարել «Միասնություն» շարժման հիմնադիր Արման Վարդանյանի հետ.

- Հետեւո՞ւմ եք իրադարձություններին, ընդդիմությունը պայքարում է, ի՞նչ գնահատական կարող եք տալ։

- Իհարկե, եթե որեւիցե գործընթաց է ՀՀ-ում տեղի ունենում, որտեղ ես չունեմ ակտիվ կամ ոչ այդքան երեւացող մասնակցություն, ապա գոնե հետեւում եմ։ Կարծում եմ, որ գրեթե բոլոր թեզերը, որոնք այդտեղ հնչում են, ունեն իրենց օբյեկտիվ դրսեւորումը, այսինքն՝ բոլորս հասկանում ենք, որ շատ սուր դրված է Արցախի անվտանգության ու հետագայում նաեւ կարգավիճակի հարցը, եւ ուժեղ ճնշում կա այսօրվա իշխանությունների վրա, որպեսզի Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում։ Լսելով իշխանությունների հռետորաբանությունը, չգիտեմ, սա ժամանակ շահելու մարտավարությո՞ւն է, թե՞ կա «պլան Բ», որ իշխանությունները փորձում են ի կատար ածել, բայց երեւում է, որ իշխանության շատ ներկայացուցիչներ դրան նայում են դրական։

- Իսկ ինչո՞ւ չեք մասնակցում այս իրադարձություններին։

- Ոչ թե չեմ մասնակցում, այլ չունեմ այն ակտիվ մասնակցությունը, որը սովոր եմ այսպիսի հարցերում դրսեւորել, որովհետեւ այս հարցի լուծումը մի փոքր այլ ձեւով եմ պատկերացնում եւ փորձում եմ ինչ-որ ձեւաչափեր, քաղաքական նիշա ստեղծել, որտեղ այն մարդիկ, ովքեր ընդունում են, որ պետք է Արցախի համար պայքարել, բայց չեն ընդունում այն գործիքակազմը եւ անձերին, որոնք այսօր պայքարում են, այդ մարդիկ կարողանան այդ ձեւով իրենց պայքարի մասին բարձրաձայնել ու կարողանան նաեւ ազդել այս իշխանությունների վրա։

- Ի՞նչ քաղաքական նիշայի մասին է խոսքը, նոր շարժո՞ւմ, առանձին թի՞մ, որն այսօրվա ընդդիմությունից դուրս կլինի, բայց նաեւ այս իշխանություններին ընդդիմադիր։

- Ես կարծում եմ՝ այս պայքարը մեկ օրվա պայքար չէ։ Այս պայքարը երկար է լինելու, եւ Արցախի ճանաչումը կամ չճանաչումը մեկ օրվա կամ մեկ ամսվա գործընթաց չէ։ Չնայած Ադրբեջանի կողմից կան մաքսիմալ ճնշումներ, որպեսզի շատ կարճ ժամանակում այս հարցի լուծումը տրվի։ Ու երկարատեւ պայքարի ժամանակ այս կամ այն պլատֆորմի ոչ էֆեկտիվ լինելը բերում է երկու արդյունքի՝ կա՛մ ընդհանրապես շարժումը մարում է, կա՛մ նոր պլատֆորմներ են ստեղծվում։ Հիմա, եթե այս պայքարը չհասնի հաջողության, ես կարծում եմ, որ պետք է ստեղծել բազմաթիվ այլ` այլընտրանքային պլատֆորմներ, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր չեն ընդունում այսօրվա հավաքվածներին կամ նրանց կիրառած տեխնոլոգիաները։

- Ասում եք՝ նոր շարժում, բայց Դուք դեռ 2017-18 թվականից ունեիք նման շարժում՝ «Միասնություն» շարժումը։ Այդ շարժումից ի՞նչ է մնացել։

- «Միասնություն» շարժումն այս պահին, այո, այդքան ակտիվ չէ, որքան 2017, 2018, 2019 թվականներին, որովհետեւ այդ ժամանակ կային կոնկրետ ազգային խնդիրներ, որի համար այն ստեղծվել էր: Դուք տեսաք, որ շարժումն ընտրություններին էլ չմասնակցեց, որովհետեւ մենք իշխանության գալու խնդիր չէինք դրել մեր առջեւ։ Խնդիրը դրված էր սերնդափոխությունը։ Եվ մեր շարժումից էլ այսօր բազմաթիվ մարդիկ ակտիվ մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դրա համար պետք է ստեղծել մի քանի հարթակներ, որտեղ մարդը կախված չի լինի այս կամ այն անձից՝ ինքը կգա այդ հարթակում իր կարծիքը կարտահայտի, եւ այդտեղ կծնվեն նոր լիդերներ։

- Ընդդիմության սխալները, ըստ Ձեզ, որո՞նք են, որոնց պատճառով չեն կարողանում գալ իշխանության։

- Կարելի է բազմաթիվ սխալներ նշել, բայց ընդդիմության ամենակարեւոր ֆունկցիան այն է, ինչ հիմա անում է։ Այսինքն՝ տեսնում է բացասական գործընթաց երկրում եւ փորձում է այդ գործընթացի դեմն առնել։ Տեսնում է, որ կա արտաքին բավականին մեծ ճնշում Հայաստանի վրա, եւ փորձում է այդ ճնշումը որեւէ կերպ դիվերսիֆիկացիա անել։ Ունենալով ուժեղ ընդդիմություն՝ իշխանությունը չի կարող գնալ եւ ամեն վայրկյան ստորագրել այն, ինչ ինքը կուզի, ինչպես եղավ պատերազմի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մեկ օրում կապիտուլյացիայի ակտը ստորագրեց։

- Դուք համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա, դիմադրության շարժմանը կհաջողվի՞ Փաշինյանին մոտ ապագայում հեռացնել իշխանությունից։

- Գործընթացները դեռ միջանկյալ փուլում են։ Այս պահին տալ գնահատական` կհաջողվի, թե ոչ, ես չեմ կարող։ Քաղաքականությունը գուցե ճիշտ հաշվարկների գիտություն է, բայց  շատ հաճախ լինում են նաեւ ֆորսմաժորներ։ Իսկ դրանք երկու բանից են կախված՝ այն տեխնոլոգիաներից, որոնք կիրառվում են, ինչքանով են դրանք ազդում ժողովրդի վրա, եւ աշխարհաքաղաքական գործընթացներից։ Այժմ տեսնում եք, որ աշխարհաքաղաքական լուրջ պրոցեսներ են ընթանում՝ պատերազմ է տեղի ունենում` Ռուսաստան-Ուկրաինա, ավելի ճիշտ՝ Ռուսաստան-Արեւմուտք, եւ կախված դրանից՝ շատ բան կարող է նաեւ այստեղ փոփոխվել։ Բայց կարող եմ ասել միանշանակ մի բան, որ թե՛ ժողովուրդը եւ թե՛ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չեն ցանկանում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։

- Իսկ իշխանությո՞ւնը։

- Իշխանությունն այլընտրանք չի տեսնում, իշխանությունն ունի երկու բան՝ կա՛մ փորձի, օգտվելով այս ցույցերից, ձգձգել այդ ճանաչման գործընթացը, կա՛մ պետք է հրաժարական տա, որովհետեւ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, դա անդառնալի գործընթաց է, եւ դրանից շատ ավելի քիչ բանի համար Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ես կարծում եմ, որ իշխանությունները կունենան այդքան բարոյականություն, որ գոնե այս ճակատագրական զիջմանը չգնան։ Բայց, միեւնույն ժամանակ, ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ճնշումների տակ հրաժարական տվեց, մեր հարգելի ընդդիմադիր գործիչները պետք է ժողովրդին բացատրեն, թե ինչ է լինելու դրանից հետո։ Այն ընդհանուր բառերը, որոնք ասվում են, պարզ է, չէ՞, որ որեւիցե մեկի մոտ հավատ եւ գործողություններ անելու ցանկություն չեն առաջացնում։ Մի բան է, երբ դու ասում ես՝ Փաշինյանը կգնա, դրանից հետո մենք կանենք այս քայլը, հետո կանենք երկրորդ քայլը, հետո կգնանք կպայմանավորվենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կամ ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը հեչ կանենք եւ միայն Ռուսաստանի հետ կշփվենք ու կհասնենք նրան, որ ոչ միայն Արցախի հարցը դուրս կգա օրակարգից, այլեւ Հադրութն ու Շուշին էլ հետ կբերենք։ Այսինքն՝ չկա այն կոնկրետ գործողությունների պլանը, որը լսելով՝ ժողովուրդը դուրս կգա եւ կասի՝ այո, այս իշխանություններին պետք է հեռացնել։ Այդ «Մերժիր Սերժինը», որ աշխատեց չորս տարի առաջ, այսօր չի աշխատում «Մերժիր Նիկոլ»-ով, որովհետեւ այն ժամանակ Նիկոլը ցույց չէր տվել, թե ինքն ինչ ձեւի կառավարիչ է լինելու։

Մարդիկ ուղղակի դուրս եկան եւ մերժեցին Սերժ Սարգսյանին։ Այսօր մարդիկ արդեն տեսնում են, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է իրեն դրսեւորում որպես կառավարիչ, բայց այն մարդիկ, որոնք ուզում են նորից գալ իշխանության, ժողովուրդը նրանց նկատամբ էլ ունի բացասական վերաբերմունք։ Ուստի, իրենք կա՛մ պետք է ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին եւ ասեն՝ այս մաքրամաքուր մարդը պետք է լինի ապագայում ՀՀ վարչապետ, եւ մենք գնալու ենք նրա հետեւից ու ներկայացնելու ենք հստակ ծրագիր, իսկ մենք իրեն օգնելու ենք, որպեսզի երկիրն էս իրավիճակից հանենք, կա՛մ լինելու է այն, ինչ այս պահին ունենք։  Այսինքն՝ պետք է մարդկանց տալ կոնկրետ տեսլական։ Եվ եթե ընդդիմությանը հաջողվի դա առաջ քաշել, ապա ես կարծում եմ՝ ցույցերը, բնականաբար, ավելի բազմամարդ կլինեն, եւ ավելի մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը։