Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Քաղաքականություն

Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ

Octagon.media-ն «Հայաստանը դրել են ուկրաինացման ռելսերի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ ավելի քան 30 տարի շարունակվող հայ-ադրբեջանական դիմակայության հերթական ճակատամարտում Արցախի հանձնումը Բաքվին մոտեցրել է Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը։ Լեռնային Ղարաբաղը հանձնելու և Ռուսաստանին Անդրկովկասից վտարելու նախագծով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն արդեն կատարել է առաջին խնդիրը և երկրորդի կեսին է։ Այժմ մնում է միայն սպասել, մինչև Ադրբեջանի իշխանությունները «սահմանադրական կարգ» հաստատեն կցված տարածքներում և հրաժարվեն ռուս խաղաղապահների ծառայություններից, իսկ Երևանը փակի Գյումրիի ռուսական բազան։

Այլընտրանքային տարբերակներ տեսանելի չեն, և սա երեք տարի առաջ տեղի ունեցածի բնական հետևանքն է։ 2020-ի հակամարտությունում պարտվելով և կրկին քվեարկելով Փաշինյանի օգտին՝ Հայաստանը դե ֆակտո դավաճանեց Լեռնային Ղարաբաղին, որի անկախության համար պայքարը 30 տարի միավորել էր հայ հասարակությանը։ Բայց հասարակությունը չի ուզում ու չի կարող ապրել դավաճանի խարանով։ Այստեղից էլ բոլոր անախորժությունների մեղավորի որոնումը։ Ադրբեջանը և Թուրքիան փակագծերում են՝ դրանք թշնամիներ են, որոնց հետ Փաշինյանը պետք է գործընկերային հարաբերություններ (լոգիստիկա, առևտուր և այլն) կառուցի «Արցախը հանձնենք, լավ կապրենք» սխեմայով: Եվ Հայաստանի բնակչության մի զգալի մասն արդեն պատրաստ է համաձայնել դրա հետ, բայց այդ ճանապարհին խանգարում է համակրանքը նվաստացած և պարտված Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ։

Դա սնուցում է հայ հասարակության մեջ թաքնված փափուկ ազգայնականությունը, որը վտանգի իրավիճակում վերաճում է ագրեսիայի և արթնացնում կրքոտություն, ինչը թույլ տվեց, օրինակ՝ հայերին հաղթել Ադրբեջանին 1992-1994 թթ. պատերազմում։ Բայց այսօր իրավիճակը բոլորովին այլ է։ Հասարակությունը բաժանված է երեք անհավասար մասերի՝ գործող իշխանության կողմնակիցներ, Փաշինյանի հակառակորդներ, որոնք նրան հայ ժողովրդի դավաճան են անվանում, և պասիվ մեծամասնություն, որը մասամբ կիսում է վերջին կարծիքը։ Արդյունքում Հայաստանում արդյունավետ կրքոտության բռնկման փոխարեն պետության ղեկավարի հրաժարականի պահանջով հանրահավաքների տեսքով բացասական էներգիայի հերթական արտազատումն է տեղի ունենում։ Այդ ֆոնին Փաշինյանի թիմն ակտիվորեն աշխատում է հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ, որը «օգնության չեկավ», «բոլոր խնդիրները չլուծեց» և, ընդհանրապես, «ամեն ինչի մեղավորն է»։

Այդ ամենը շատ նման է 10 տարի առաջ Ուկրաինայում տեղի ունեցածին։ Միևնույն ժամանակ, հայկական ազգայնականությունը, ինչպես ուկրաինականը, ունի փոքր, բայց չափազանց ագրեսիվ միջուկ և բավականին խոր պատմական արմատներ։ Դեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ Փաշինյանն անձամբ հակառուսական արշավ սկսեց՝ Մոսկվային մեղադրելով թերի «Իսկանդերներ» մատակարարելու և ինքնավարության համար պայքարելուց հրաժարվելու մեջ։ Բայց նրա ջանքերն այն ժամանակ նկատելի արդյունք չտվեցին։ Հիմա էլ է Փաշինյանի հրաժարականը պահանջող փողոցային բողոքի ակցիաների ֆոնին վարչապետի թիմը սլաքները շրջում Մոսկվայի վրա՝ մեղադրելով նրան հայ ժողովրդին դավաճանելու մեջ։ Տոնը տվել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը, արմատապես խեղաթյուրելով 2020 թվականի եռակողմ համաձայնագրի բովանդակությունը, հայտարարել է, որ «ռուս խաղաղապահները պարտավոր են պաշտպանել Լեռնային Ղարաբաղը, բայց նրանք դա չեն անում»։

Նրան աջակցել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ «Պուտինը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է տվել դեռ 2020 թվականին» խոսքերով։ Թեման աճեցրել են փողոցային սադրիչները, որոնք ԱՄՆ և ԵՄ դրոշներով իսկական շաբաթօրյակ են կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան մոտ «Ցտեսություն, անլվա РоZZия» պաստառներով և պահանջում են հեռացնել ռուսական բազան Գյումրիից։ Սոցցանցերում հայտնվել են «ռուս խոզերին մորթելու» կոչեր։ Այս ամենը շատ է նման 10 տարի առաջ Կիևում տեղի ունեցածին։ Ինչպես Ուկրաինայում, Հայաստանում էլ բոլորը չէ, որ հակառուսական քարոզչությամբ են զբաղվում։ Բայց միտումն ակնհայտ է: Անցյալ շաբաթվա վերջին նույնիսկ համեմատաբար ողջամիտ բլոգերները սկսեցին գրել «Մոսկվայի հեռացման» մասին և արձանագրել «հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների բարձր մակարդակ»։

Հայաստանը երկար տարիներ համարվել է Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում և ամենաբարեկամ երկիրը այդ տարածաշրջանում։ 90-ականներից սկսած հայերը, բացառությամբ ամենակատաղի ազգայնականների, սկսեցին շատ լավ վերաբերվել Ռուսաստանին։ Բայց ոչ թե անցյալի արժանիքների համար, այլ այն պատճառով, որ Մոսկվան աջակցեց Հայաստանին Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջին պատերազմի ժամանակ, իսկ հետագա տարիներին օգնեց զարգացնել տնտեսությունը: Այսօր, երբ Մոսկվան չպաշտպանեց Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը սիրելու պատճառ չկա: Ավելին, հայ հասարակության մի զգալի հատված Հայաստանի ազգային նվաստացման համար մեղադրում է Ռուսաստանին։ Իսկ Արցախը հանձնած Փաշինյանը երկրի փրկության իր տարբերակն է առաջարկում, այն է՝ եվրոպական ընտրությունն ու գործընկերությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Հայաստանի որոշ քաղաքացիներ հասկանում են այդ գաղափարի այլասերվածությունը։ «Եթե Արցախը հանձնեցին, կհանձնեն Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը»,- գրում են նրանք սոցիալական ցանցերում։

Բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են, և նրանք չունեն ո՛չ կազմակերպչական, ո՛չ ֆինանսական ռեսուրսներ իրավիճակը փոխելու համար։ Իսկ Ամերիկայի հովանավորյալ Փաշինյանի ու նրա մարդկանց քարոզչության համար ամեն ինչ կա, և նրանք նպատակաուղղված թշնամություն են սերմանում Ռուսաստանի և ամեն ռուսականի նկատմամբ։ Այս ամբողջ պատմության մեջ որոշակի դեր է խաղում հայ ազգայնականների մեկ այլ չափազանց տհաճ հատկանիշ, այն է՝ ցանկացածի հետ գործ ունենալու պատրաստակամությունը՝ նույն կերպ, ինչպես բանդերականները ժամանակին համագործակցեցին Երրորդ Ռեյխի հետ: Հիմա էլ ուկրաինացի ազգայնականները ընկել են ԱՄՆ-ի վերահսկողության տակ, որն արդեն սկսել է Հայաստանից ձևավորել Ուկրաինա կովկասյան առանձնահատկություններով։

Կ. Խաչիկյան