Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

«Ուզում էի գիշերը շուտ գար, Մխոյին տեսնեի երազիս ու կարոտս մի քիչ առնեի». կրտսեր սերժանտ Մեխակ Սադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մխոս յուրահատուկ երեխա էր, աստվածային էր, հրաշք: Գուցե ինձ համար է այդպիսին, բայց յուրահատուկ էր, բոլորից տարբերվող, խղճով ու բարի, թույլ չէր տալիս թույլերին նեղացնել: Կարծես իր տարիքից տասը տարի էլ մեծ լիներ: Հասուն մտքեր ուներ, նաև քայլերն էին այդպիսին: Բնավորությամբ հանգիստ էր, բայց նաև աշխույժ, ուզում էր ամեն տեղ լինել: Իր ներկայությունն ամեն տեղ ցանկալի էր, բայց նաև կարճ ժամանակով էր մնում, անգամ ասում էին՝ ուզում ենք Մխոն երկար մնա մեր կողքին, որ շփվենք: Փոքր տարիքում էլ էր այդպիսին, մի տեղ գնում էր, մի քիչ մնում, հետո ուրիշ տեղ գնում: Ամեն ինչ արագ էր անում, կարծես շտապում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխոյի մայրիկը՝ տիկին Անուշը:

Մխոն Մեխակ անվան հապավումն է. «Երբ դպրոց գնաց, ուզում էր, որ բոլորն իրեն Մխո կոչեն: Այդպես էլ եղավ»: Որդու կոկիկությունն է հիշում: «Փոքր տարիքում էլ, երբ դպրոցից տուն էր վերադառնում, փոշու մեկ հատիկ անգամ նրա վրա չկար: Դպրոցում լավ էր սովորում: Մինչև յոթերորդ դասարանը գովասանագրեր ունի: Հետո, ինչպես ասում են, մեծացավ, ընկերների շրջապատ ձեռք բերեց, ուսման հարցում բացթողումներ էլ եղան, բայց այնպես չէ, որ չէր սովորում: Իրեն դպրոցում շատ էին սիրում թե՛ ուսուցիչները, թե՛ դասընկերները: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան, վերլուծելու իմաստով, և հայ գրականությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Դպրոցն ավարտելուց հետո 2019 թ.-ին Մխոն ընդունվում է Եվրոպական համալսարան, պետք է հաշվապահություն ուսումնասիրեր: Նույն թվականի հուլիսի 11-ին մեկնում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրում՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: Այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվում է Գորիսի Խնձորեսկի զորամաս: Մխոն տանկիստ էր, տանկի հրամանատար: «Նախքան ծառայության մեկնելու օրերի մասին պատմելը կրկին տեղափոխվեմ Մխոյիս մանկություն: Նա մեկ տարի ուշ է գնացել դպրոց, քանի որ շատ չարաճճի էր: Ընդ որում՝ նաև մանկապարտեզ չհաճախեց, տանում էի մանկապարտեզ, բայց չէր սիրում այն: Իրեն ճանապարհում էի մանկապարտեզ, մինչև տուն էի հասնում, նա արդեն տանն էր: Փախչում էր այնտեղից: Ես էլ որոշեցի իրեն մեկ տարի ուշ տանել դպրոց, մտածեցի՝ թող մի քիչ մեծանա:

Սիրեց դպրոցը ու մեծ հաճույքով էր հաճախում: Իրենց դասարանում 23 տղա կար, Մխոն բոլորից մեկ տարով մեծ էր: Բանակի մասին միշտ էր խոսում, շտապում էր ծառայության մեկնելու հարցում: Միշտ ասում էր՝ մնաց այսքան տարի, մնաց այնքան տարի: Ես առանց Մխո կյանք չունեմ, նա իմ կյանքն է, չգիտեմ էլ, թե հիմա ինչպես եմ ապրում, բայց գիտեմ՝ իրենով եմ ապրում: Անընդհատ ինձ ասում էր՝ «մա՛մ, մնաց այսքան տարի՝ գնամ ծառայության»: Ես էլ արձագանքում էի՝ անընդհատ մի ասա, կգա քո ժամանակը, գուցե էլ բանակ մեկնելու ու ծառայելու կարիք չլինի: Ինքն էլ հիշում էր, որ իրեն մեկ տարի ուշ եմ ուղարկել դպրոց՝ «մա՛մ, ինչո՞ւ ես ինձ մի տարի ուշ ուղարկել դպրոց, եթե ուշ չգնայի, հիմա արդեն ծառայելիս կլինեի»: Երբ արդեն ծանուցագրերը բաժանեցին, իր դասարանի տղաներից մի քանիսի զորակոչման օրը հուլիսի 2-ն էր, իրենը՝ հուլիսի 11-ը: Տուն էր եկել, ասում՝ պետք է գնամ, փոխեմ ու ամսի 2-ին գնամ: Շուտ գնամ, շուտ գամ: Ես էլ հուզվեցի՝ Մխո՛, թող ամեն ինչ իր ժամանակին լինի, իր հունով գնա: Եթե քո օրը 11-ին է, ուրեմն համբերիր, ու այդ օրը գնա: Հուզվում էի, անհանգստանում, բայց ինքը շատ պինդ էր, անվախ՝ «մե՛րս, հերիք է լացես, կգնամ, կծառայեմ ու կգամ:

Ծառայությունը տղու համար է»: Անգամ իրեն առաջարկեցինք տարկետում վերցնել, բայց չհամաձայնեց՝ անհնար բան եք ասում, գնում եմ ծառայության: Ու մեծ սիրով իրեն ճանապարհեցինք բանակ: Առհասարակ, Մխոն կիսվում էր ինձ հետ, պատմում ամեն ինչից, այդ թվում՝ նաև բանակային առօրյայից: Անկեղծ ասեմ, սկզբից չէր հարմարվում, քանի որ տեսակով ազատ մարդ էր, սիրում էր ազատություն, բնականաբար, ծառայության ժամանակ այդ ազատությունը սահմանափակվեց: Ուսումնական զորամասում մի քանի ամիս անց հարմարվեց ծառայությանը: Ասում էր՝ ամիսներ են, կանցնեն, կզորացրվեմ, կգամ ու ձեզ կհասնեմ: Երբ տեղափոխվեց Խնձորեսկի զորամաս, իրեն ավելի լավ էր զգում: Իր շրջապատն էր ստեղծել, վայելում էր հրամանատարների ու իր ծառայակից ընկերների հարգանքը»:

Պատերազմը փոխեց բոլորիս կյանքը: «Հետաքրքիր բան է, բայց երբ անգամ պատերազմի մասին խոսք չկար, տղայիս միշտ ասում էի՝ որ պատերազմ սկսվի, հանկարծ չգնաս, գիտես, որ քեզանով ենք ապրում: «Մա՛մ ջան, որ չգնամ, մեր ծնողներին ու քույրերին ո՞վ է պաշտպանելու, չեմ թողնի դրանք մի քայլ առաջ գան»: Երբ պատերազմը սկսվեց, բնական է, անտանելի վիճակում էինք բոլորս, բայց մի քիչ հանգստություն կար այն իմաստով, որ Մխոն Հայաստանում է ծառայում: Անգամ ծառայության ժամանակ իրեն ասում էի՝ ինչ լավ է, որ Հայաստանում ես ծառայում, Մխոն արձագանքում էր՝ «մե՛րս, որ պատերազմ եղավ, առաջինը մենք ենք գնալու»: Այդպես էլ եղավ: Հենց առաջին օրը իրենց տանում են ամենաթեժ կետը՝ Ջրական: Զանգում էր մեզ, չէր ասում իր տեղը, կարծես ուզում էր մեր ձայնը լսել ու ասել, որ լավ է՝ «մա՛մ, ամեն ինչ նորմալ է, մեր դիրքերն ենք պահում», այն դեպքում, երբ Մխոն թեժ կռվի մեջ էր: Մեզ խաբեց, իր տեղը չասաց»: Մխոյի կռիվը տևել է մինչև սեպտեմբերի 30-ի առավոտ:

«Նահանջի հրաման են տվել, Մխոն չի ենթարկվել՝ թշնամուն ոչ մի կտոր հող չենք տալու: Ընկերոջ հետ տանկով են եղել: Շատ մանրամասներ չգիտենք, ընկերների պատմածների պատառիկներն են: Բայց գիտենք, որ ԱԹՍ-ի հարվածն է զոհվելու պատճառ դարձել»: Մխոն շուտ է տուն «վերադարձել»: «Տղաներն ընկել են շրջափակման մեջ, բայց հրամանատարն ասել է՝ եթե գերի ընկնենք, ուրեմն Մխոյի հետ մեռնելու ենք, բայց եթե ողջ ենք մնալու, ուրեմն Մխոյին չենք թողնելու, մեզ հետ պիտի տանենք: Նույն օրը նրան դուրս են բերել»: Ու նա տուն է «վերադարձել»: Ընտանիքին ապրելու ուժ տվեց Մխոյի կրտսեր քույրիկը: «Նա որևէ բանում մեղավոր չէ, մեր կարիքն ունի: Եղբորից հետո նա էլ կոտրվեց, իրենք այնքան ուրիշ տեսակի հարաբերություններ ունեին: Բայց ուժ տվեցին ինձ նաև իմ երազները, ուզում էի գիշերը շուտ գար, երազներով Մխոյին տեսնում եմ, կարոտս մի քիչ առնում: Հիմա ավելի քիչ է երազիս գալիս, քան նախկինում: Դա է ինձ ապրելու ուժ տվել: Հիմա, երբ իր շատ խոսքեր վերլուծում եմ, կարծես դրանց մեջ հուշումներ գտնեմ:

Զրուցում էինք, մեկ էլ ասում էր՝ մա՛մ, ուզում եմ անտեսանելի դառնալ, տարբեր տեղերում լինել, բոլորին տեսնել, բայց ինձ ոչ ոք չտեսնի: Վերջին զանգի ժամանակ խաղ էին կազմակերպել, ուսուցիչը թղթերի վրա տողեր էր գրել, ու աշակերտներից յուրաքանչյուրը պետք է թղթերից մեկն ընտրեր: Դասղեկն է պատմում՝ թղթերը հերթով վերցնում են, կարդում, թե ինչ է գրված, հերթը հասնում է Մխոյին, վերցնում է թուղթն ու ընթերցում. «Հայաստան աշխարհ, քո պատվի համար ես պիտի զոհվեմ: Հայ եմ ես, վստահ եմ ես»: Դասղեկն ասում է, որ երբեք նման բան չէր գրել, թե ինչու է այդ անգամ նման տողեր գրել, ինքն էլ չգիտի»: Նույն թղթի վրա ուսուցչուհին զոհվել բառը կռվել բառով է փոխարինում, բայց հետո խոստովանում՝ Մխոյի ճակատագիրը փոխել չկարողացավ: Այդ բառերը գրվել են գյուղում Մխոյի հիշատակին տեղադրված հուշաղբյուրի վրա:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Մեխակ Սադոյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Զոլաքար գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.