Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և Գերմանիայիում Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » Միքայելյանը Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում Կադրեր շրջիկ պատարագից Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա Սողոմոնյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Դատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան
Աշխատանքի արժանի գնահատականն է հետագա նոր նվաճումների ու ձեռքբերումների գրավականը․ Հովհաննես Ծառուկյան Հայաստանում քաղաքական խոսքի համար կալանավորված մեդիագործիչներ կան․ AntiFake.am-ը ահազանգում էՍահմռկեցուցիչ դեպք՝ Գյումրիում. հոգեբուժական կենտրոնում հաշվառված որդին կյանքից զրկել է իր ծնողներինՉորս տարի առաջ ինձ կալանավորելով` ՀՀ֊ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացինԳյումրիում հորն ու մորը սպանած տղամարդը ձերբակալվել է․ ՆԳՆՀայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան Թորոսյանը հերքել է լուրերը, թե հնարավոր չի լինելու քարտերից կանխիկացնել կենսաթոշակներն ու նպաստներըՎերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6․50%Արցախից բռնի տեղահանված 26 հազար 233 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիությունՀայաստանի եվրասիական ընտրությունը Միքայել Սրբազանին «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿՄասկն առաջին մարդն է, որի կարողությունը գերազանցել է 600 միլիարդ դոլարը. ForbesԶգուշացում․ նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներԵրկրին պետք է ղեկավար, որը կարողանում է երկու բան անել` բանակցել և աշխատատեղեր ստեղծել. Նարեկ Կարապետյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, շրջաններում՝ ձյուն և ձնախառն անձրևՄինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԿասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱնձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը. Միհրան ՀակոբյանՔննարկվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հարցը
Հասարակություն

«…Ես իմ 4 զավակների ապագան տեսնում եմ Բյուրեղավանում. մենք պայքարելու ենք, որպեսզի համայնքի բոլոր բնակիչները մնան և արարեն իրենց բնակավայրերում»

Հարցազրույց Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վլադիմիր Վարդևանյանի հետ:

- Պարոն Վարդևանյան, հայտ եք ներկայացրել, ինչպես ասում են, քաղաքականությամբ զբաղվելու, մասնավորաբար՝ որպես ՔՊ կուսակցության թեկնածու մասնակցում եք Բյուրեղավան խոշորացվածհամայնքի ավագանու ընտրություններին։ Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը։

- Ինչպես գիտեք, ընտրությունները տեղի են ունենում Բյուրեղավան խոշորացված համայնքի 3 բնակավայրերում՝ Բյուրեղավանում, Նուռնուսում և  Ջրաբերում: ՏԻՄ ընտրություններին իմ մասնակցությունը պայմանավորված է նախ և առաջ համայնքում տարիներով կուտակված խնդիրներին լուծում տալու և Բյուրեղավան խոշորացված համայնքում փոփոխություններ բերելու վճռականությամբ: Իհարկե, նաև պետք է ընդգծեմ մեր քաղաքական թիմի դերը իմ թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու և պաշտպանելու համար, որը ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը:

- Քարոզարշավն արդեն իսկ մեկնարկել է, հանդիպումներ եք ունենում բնակիչների հետ։ Ի՞նչ հիմնական խնդիրներ են վերջիններս վեր հանում։

- Վերջին շուրջ 14 տարում Բյուրեղավան համայնքում քաղաքային իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել: Նաև պետք է ընդգծեմ, որ համայնքային խնդիրներին այս տարիների ընթացքում ոչ միայն լուծումներ չեն տրվել, այլ նաև շատ հիմնախնդիրներ արդեն լուրջ մարտահրավեր են դարձել համայնքի կենսագործունեության համար: Մասնավորապես, այս պահին համայնքն ունի խմելու ջրի մատակարարման լուրջ հիմնախնդիր, որի հետ կապված մենք ունենք մեր կոնկրետ լուծումները, և 21-րդ դարում մեր համայնքի քաղաքացիները պետք է ունենան տարրական կենցաղային պայմաններ ապրելու համար: Անմխիթար վիճակում է համայնքի բնակֆոնդը՝ մուտքեր, վերելակներ, տանիքներ: Բակերը չունեն պատշաճ պայմաններ մարդկանց ու հատկապես երեխաների առօրյան կազմակերպելու համար: Աղբահանությունը կազմակերպվում է ոչ պատշաճ. քաղաքի տարբեր հատվածներում կարող ենք ականատես լինել աղբի կուտակումների: Բյուրեղավան քաղաքում ունենք 3 հանրակացարան, որտեղ մարդկանց կենսապայմանները բնավ չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին: Այս խնդրին պետք է վերջնական լուծում տրվի, որի շուրջ մենք ունենք կոնկրետ պատկերացումներ: Քաղաքում մեծ թվով երեխաներ հաճախում են սպորտդպրոց, որտեղ նույնպես ունենք մատուցվող անհրաժեշտ պայմանների բացակայություն: Համայնքի համար Առաջին՝ Հայրենադարձների թաղամասը ունի ճանապարհային խնդիր. հետիոտների համար նախատեսված ճանապարհը անմխիթար վիճակում է, և բացակայում է լուսավորությունը: Նուռնուս և Ջրաբեր համայնքներում կա հանրային տրանսպորտի և կրկին ջրամատակարարման խնդիր: Իսկ այն տեսանելի աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքում, հիմնականում կատարվել են 2018 թ.-ից հետո՝  կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

- Ինչպե՞ս եք պատկերացնում այս բոլոր խնդիրների լուծումը, հատկապես ֆինանսական տեսանկյունից, քանի որ գիտենք՝ համայնքային բյուջեները բավականին սուղ են։

- Ես չեմ կարծում, որ համայնքային բյուջեները սուղ են, մյուս կողմից էլ կա նաև առկա միջոցների արդյունավետ օգտագործման խնդիր: Առկա են շատ կարևոր ծրագրեր իրականացնելու արտաբյուջետային, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ դրանք կյանքի կոչելու լուրջ հնարավորություններ: Հետևաբար, համադրելով այս ամենը՝ կարող ենք փաստել, որ մենք ունենք ոչ թե ռեսուրսների, այլ դրանց պատշաճ տնօրինման և կառավարման խնդիր:

- Դուք բավականին երիտասարդ եք, և արդեն բազմազավակ հայր եք` ունեք 4 երեխա: Ինչպե՞ս եք պատկերացնում երիտասարդ ընտանիքների հիմնախնդիրների լուծումը համայնքում:

- Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Ցավոք սրտի, շատ երիտասարդ ընտանիքներ այսօր, ապագա չտեսնելով մեր համայնքում, արտագաղթում են կամ մայրաքաղաք, կամ ընդհանրապես լքում են հայրենիքը: Սա ցավալի իրավիճակ է, որի հետ մենք չենք համակերպվելու: Ես իմ 4 զավակների ապագան տեսնում եմ Բյուրեղավանում և մեր պայքարի նպատակը հենց այնպիսի փոփոխություններ բերելն է, որ բյուրեղավանցիները, նուռնուսցիները, ջրաբերցիները մնան, աշխատեն, արարեն հենց իրենց համայնքում: Մենք ունենք շատ կարևոր ծրագիր՝ երիտասարդ ընտանիքների բնակարանային հիմնախնդիրները լուծելու համար, և մենք նախանձախնդիր ենք նշածս բոլոր հիմնախնդիրներին լուծում տալու հարցում: 

- Եվ վերջում՝ ինչո՞ւ քաղաքացին պետք է իր քվեն հենց ձեզ և ձեր քաղաքական թիմին վստահի։

- Ես արդեն նշեցի շատ հիմնախնդիրներ և դրանց լուծման մեր տեսլականը: Մենք գալիս ենք վճռական փոփոխություններ բերելու՝ թիմային ամենօրյա աշխատանքով: Այսօր համայնքային կյանքը գտնվում է լճացած վիճակում, մենք կանգնած ենք երկընտրանքի առաջ՝ կամ համակերպվել այս իրավիճակին, կամ գնալ փոփոխությունների: Համոզված եմ՝ համայնքը ընտրելու է երկար սպասված փոփոխության ճանապարհը: