Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել Կարապետյան
Քաղաքականություն

Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի հետ կնքված ռազմավարական գործընկերության կանոնակարգի ստորագրման թեման ակտիվ քննարկման առիթ է դարձել։ Ու իշխանությունների, առավել ևս՝ նրանց սատելիտ արևմտամետների կողմից դրա նշանակությունը ծայրահեղացված գերագնահատելու միտում կա։ Դրա համար էլ դեռ կանոնակարգի ստորագրումից առաջ նրանք ինտենսիվ տարածում էին, թե՝ տեսեք ինչ «աշխարհացունց» փաստաթուղթ է ստորագրվելու, փրկվելու ենք, մեր դիվանագիտությունն «աննախադեպ» հաղթանակ է կերտում և այլն, և այդպես շարունակ:

Այն, որ այդ ամենը, շատ մեղմ ասած, ծայրահեղականացված է, չի էլ քննարկվում: Բայց դա էլ մի կողմ: Նախ՝ մի շարք հարցեր է առաջացնում փաստաթղթի ստորագրման ժամանակը։ Ի մասնավորի, եթե Վաշինգտոնում իսկապես Հայաստանի ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ այդքան շահագրգռված էին, ապա ինչո՞ւ, օրինակ, այդպիսի փաստաթուղթ չստորագրվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժում էր ՀՀ տարածք։ Դա իսկապես լուրջ ազդակ կլիներ նաև տարածաշրջանային խաղացող Թուրքիային, որն առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման։ Իսկ հետո կարող էին պաշտպանական համագործակցության ոլորտում կոնկրետ առաջընթաց ապահովել, ինչպես կատարում են Հունաստանի դեպքում, հզորացնում այդ երկրի պաշտպանողական կարողությունները, որպեսզի դիմակայի Թուրքիայի ագրեսիվ գործողություններին։

Բացի դրանից, պետք է հիշել, որ հենց Բայդենի վարչակազմն էր, որ հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրելու համար։ Հարցն այն է, որ «Freedom Support Act» օրենքի 907-րդ բանաձևն արգելում է ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանին օգնություն տրամադրել: Սա նշանակում է Հայաստանի դեմ ագրեսիայի դիմելու հարցում ԱՄՆի կողմից կանաչ լույս Ադրբեջանին։ Ոգևորվելով նման իրավիճակից՝ Բաքուն ձեռնամուխ եղավ Արցախի վրա հարձակմանը, Լաչինի միջանցքի փակմանը, արցախցիներին ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելուն ու ռազմական ագրեսիային ու Արցախի բռնի հայաթափմանը, սակայն Վաշինգտոնից անգամ ձայն չհանեցին տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Եթե մեկ այլ պետություն նման պատերազմական հանցագործություններ իրականացներ, ապա Արևմուտքից պատժամիջոցներով էին ծածկել, բայց Ադրբեջանի դեպքում նույնիսկ պատժամիջոցների սպառնալիքը չգործեց, իսկ ԱՄՆ կառավարության կողմից անգամ պատժամիջոցների մասին զգուշացումը բավարար կլիներ, որ Ալիևը «խելքի գար»։ Ուղղակի որոշ կոնգրեսականներ պատժամիջոցների մասին օրինագծեր շրջանառելու հետ կապված աղմուկ էին ապահովում։ Փոխարենը Բայդենի վարչակազմը անընդհատ տարբեր պաշտոնյաների էր ուղարկում Հայաստան՝ հատկապես ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերին՝ մի քանի միլիոն դոլարի օգնության խոստումներով։ Իսկ Փաուերն էլ իր հերթին հայտարարում էր, թե Պետդեպարտամենտը դեռ ուսումնասիրում է, թե ինչ է տեղի ունեցել Արցախում, այնինչ փաստերն այնքան պարզ են, որ նույնիսկ ուսումնասիրության կարիք չկա։

Այն, որ արցախահայության նկատմամբ կոնկրետ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել, վկայում է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու համար պահանջում է հրաժարվել միջազգային դատական ատյաններում փոխադարձ մեղադրանքներից։ Պարզ է, որ միջազգային դատական ատյաններում ընթացող քննությունն իրավական առումով կարող է ի ցույց դնել հանցագործությունների վերաբերյալ փաստերը, ինչի արդյունքում Ադրբեջանը խնդիրներ կունենա։

Չնայած, մյուս կողմից, Բայդենի վարչակազմի նկատմամբ մեղադրանքներ կան նաև այն առումով, որ աչք է փակում Գազայի հատվածում Իսրայելի հանցավոր գործողությունների ու տասնյակ հազարավոր զոհերի իրողության առաջ, ուստի մեծ ակնկալիքներ պետք չէր ունենալ Արցախի մասով։ Պարզ է, որ հավաքական Արևմուտքից մարդու իրավունքների թեման ընտրողաբար է կիրառվում։ Այսինքն՝ մի պետության դեպքում կարող է գործել, իսկ մյուսի դեպքում՝ ոչ։ Այդպես, օրինակ՝ Բաշար ալ Ասադը մարդու իրավունքները խախտող բռնապետ էր, որին պետք էր հեռացնել, բայց ոչ Ալիևին, որը մի ամբողջ պետություն դարձրել է իր «ընտանիքի բոստանը»։

Մյուս հարցն այն է, թե ինչու Բայդենի վարչակազմը նման փաստաթղթի ստորագրմանը ձեռնամուխ եղավ հատկապես այն ժամանակ, երբ նրանց պաշտոնավարմանն ընդամենն օրեր են մնացել։ Պարզ է, որ փաստաթուղթը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև է, բայց դրա իրականացումը դրվելու է արդեն Թրամփի վարչակազմի վրա։ Փաստացի, ամեն ինչ կախված է նրանից, թե ՀՀ իշխանություններն արդյոք կկարողանա՞ն հարաբերություններ կառուցել Թրամփի վարչակազմի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանից անընդհատ դրական ազդակներ են ուղարկվում Թրամփի նախագահության հետ կապված, ու Ալիևն էլ առիթը բաց չի թողնում Բայդենի վարչակազմին քննադատելու համար։

Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ, ճիշտ է, Հայաստանին ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ տալու գործընթացի մեկնարկի մասին է հայտարարվում, բայց հարց է, թե այն ինչքանով կարտացոլի իրական գործընկերության խորությունը, քանի որ ստորագրված փաստաթղթում ուղղակի որոշակի նպատակադրումներ են ներկայացված, բայց կոնկրետ չափելի գործողությունները բացակայում են։ Ուստի, այս համատեքստում է, որ մտահոգություններ են հնչում, որ հակառուսական գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ պահանջներ կարող են դրվել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ու Վրաստանի հարաբերությունների մակարդակը վերջին շրջանում բավական իջել է։

Անգամ մի շարք արևմտյան վերլուծաբաններ առաջարկում են Հարավային Կովկասում ավելի շատ հենվել Հայաստանի վրա, բայց եթե մեր երկիրը չկարողացավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը համադրել ու տեղափոխվեց հակառուսական տիրույթ, ապա շատ բարդ իրավիճակում կարող է հայտնվել։ Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում է, իսկ ԱՄՆ-ը՝ հազարավոր կիլոմետրեր հեռու, և պետք եղած ժամանակ կարող է թողնել Հարավային Կովկասը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում