Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան Բռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր Կամենդատյան Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»
Վատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ Կարապետյան Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Նորանոր ցածրունքներ նվաճելով

Մինչ ակտիվ հանրությունը սուր արձագանքում էր եկեղեցին «չուլանի» հետ համեմատելու Փաշինյանի նախօրեի արտահայտությանը, նա երեկ առավոտյան որոշեց էլ ավելի «փայլատակել»:

 Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անպարկեշտ ու գռեհիկ գրառում էր արել Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի (ըստ էության՝ հոգևորականների) հասցեին: Այնպիսի արտահայտությամբ, որ տարրական դաստիարակություն ունեցող, առհասարակ, որևէ նորմալ մարդ իրեն թույլ չի տա ոչ միայն կանանց, երեխաների ներկայությամբ, այլև ընդհանրապես հասարակական միջավայրում: «Իսպանական ամոթ». նման զգացողություններ ունեին մեր հայրենակիցներից շատերը, երբ հատկապես պատկերացնում էին, որ այլ երկրներում էլ են կարդում այս ամենը, տեսնում, թե ինչ մակարդակ ունի երկրի ղեկավարը: Վերջին շրջանում վիրավորական բառամթերքով սոցցանցերում անընդհատ արտահայտվող Աննա Հակոբյանը ևս որոշել էր հետ չմնալ: Դե, շեֆին քծնելու հերթ կանգնած քպականների մասին խոսելն ավելորդ է: Մի խոսքով, Փաշինյանն ու «մերձավոր շրջապատն» ընթանում են նորանոր ցածրունքներ նվաճելու ճանապարհով:

Նշենք, որ այս հերթական հակաեկեղեցական հարձակմանն արձագանքեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Զարհուրելի է երկրի, այսպես կոչված, ղեկավարի ու նաև նրա տիկնոջ խոսելակերպը, որոնք խոսում են կրթվելու մասին, նորաձևության մասին, բայց այսպիսի օրինակ են ծառայում»


,-ասաց նա:

Բայց վերադառնանք Փաշինյանին ու նրա շրջապատին : Ի՞նչ են անում նրանք իրականում:

▪ Նախ՝ օրակարգ են լցնում, անկախ թեմայից ու մակարդակից՝ դիտումներ են ապահովում: Երկրորդ՝ ըստ երևույթին, նրանք վստահ են, որ հասարակության մի որոշակի մասը նման ցածրագույն մակարդակ ունի և հիանալու է իրենց անմեջբերելի արտահայտություններով ու խոսույթով: Այսինքն, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն այդքան վատ կարծիք ունեն մեր հանրության և ժողովրդի մասին: Չնայած, այդպես մտածելու «իրավունք» երևի տվել է ոչ միայն 2021 թվականը, այլև այն, որ մինչ այսօր իրենք իշխանության են: Երրորդ՝ հակաեկեղեցական «պոռթկումներ», որոնք ինքնին նորություն չեն ու պատահական չեն: Հայ առաքելական եկեղեցին բոլոր հարցումներով հանրային ամենամեծ վստահություն վայելող կառույցն է: Ի լրումն, Հայ առաքելական եկեղեցին հետևողական է փաշինյանական իշխանության հանդեպ մերժողական իր դիրքորոշման մեջ, ավելին՝ ակտիվ է ազգային ինքնության ու շահերի պահպանության, Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցերում: Վերջապես, ՀԱԵ-ն կարող է դառնալ մեր հանրության ազգային, հայրենասեր, պետականասեր հատվածի համախմբողը, ինչից այդպես սարսափում են Փաշինյաններն ու նրանց ՔՊ-ն:

Հ.Գ.-Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գրառումների ներքո մեկնաբանությունների ու առանձին գրառումների այնպիսի տեղատարափ էր, որ ակնհայտ էր դառնում մեր հասարակության ոչ միայն մերժումը, այլև ատելությունը նրա ու իր թիմի նկատմամբ: Կային նաև կոնկրետ առաջարկներ: Օրինակ՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, «որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ և խոնարհ զավակ», խնդրում էր ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդին՝ բանադրանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Նրա հետ, ի դեպ, համակարծիք էին նաև բազմահազար այլ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ ու մտավորականներ...