Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան
Քաղաքականություն

36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան

Այսօր քչերն են հիշում, սակայն անկախության շարժումը սկսվեց Ղարաբաղյան շարժումից, երբ պարզ դարձավ, որ հզոր հայկական պետականություն ստեղծելու մեր հազարամյա ծրագրի իրականացումը սկսվում է հենց անկախությունից։
 
36 տարի առաջ հայ ժողովուրդը մեծ երազանքներ ու նպատակներ ուներ, հավատում էր իր հավաքական ուժին և իր կարողություններին։ Այդ հավատը ծնեց թե՛ անկախ Հայաստանը, թե՛ Արցախյան հաղթանակները։
Երազանք ու նպատակ ունեցող ժողովուրդն անկասելի է։ Վերցրու նրա ձեռքից այդ երազանքը, և կստանաս անհայրենիք, ստամոքսասեր հասարակություն։
 
Ստամոքսասեր մարդու համար հայրենիք գոյություն չունի։ «Որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով ապրող մարդիկ հաճախ իրենց արդարացնում են այն կեղծ համոզմամբ, թե այն ամենը, ինչ անում են, անում են երեխաների համար։ Արդյունքում, որպես կանոն, հենց նույն երեխաների արհամարհանքին են արժանանում։
Այսօրվա Հայաստանը՝ առանց Արցախի, հաշմանդամ պետություն է, որն իր գոյությունը քարշ է տալիս՝ սրա-նրա առաջ ստորանալու միջոցով։
 
Ու ամենասարսափելին այս պատմության մեջ այն է, որ մեր թշնամիները մեզ երբեմն ավելի լավ են ճանաչում, քան մենք՝ ինքներս մեզ։ Դրա համար են պահանջում, որ հրաժարվենք Անկախության հռչակագրից՝ մեր ազգային երազանքներից։ Դրա համար են պահանջում նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թուլացումն ու քայքայումը՝ որպես մեր ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկի։
Իսկ մենք այդ ամենի լուռ ականատեսն ենք։
 
Եվ ես միշտ մի հարց եմ տալիս ինձ. ինչպե՞ս ստացվեց, որ տոտալիտար ԽՍՀՄ-ում ծնված ու մեծացած հայը հաճախ ավելի ազգային մտածողություն ուներ, քան անկախ Հայաստանում ծնված ու մեծացած հայը։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 35-ամյակի կապակցությամբ։
Վստահ եմ՝ գալու են ավելի լավ ժամանակներ, և մենք կկարողանանք թոթափել հիասթափության ու վախի այս մթնոլորտը և, Աստծո օրհնությամբ, ձեռնամուխ լինել ազգային հայկական պետության կառուցման գործընթացին։