Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»
Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան
Հասարակություն

Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ

Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։ 

Համագործակցության նպատակն է յուրաքանչյուր բիզնեսի կարիքներին համապատասխան տրանսպորտային լուծում առաջարկել՝ փոքր բեռնատարներից մինչև ծանր տեխնիկա։ Այս նախաձեռնությունը նաև տրանսպորտային ծախսերը նվազեցնելու նոր հնարավորություն կընձեռի:

«Այսօր մենք ևս մեկ լավ համագործակցության հիմք դրեցինք և ակնկալում ենք, որ այն կավելացնի մեր հաճախորդների գոհունակությունը։ Ի տարբերություն այլ ֆինանսական գործիքների, լիզինգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բացի լիզինգատուից և լիզինգառուից, գործարքին մասնակցում է նաև մատակարարը, իսկ լավ, հուսալի մատակարար ունենալը շատ կարևոր է լիզինգի գործարքի պարագայում»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

«Ակբա Լիզինգի հետ երկարաժամկետ գործընկերություն ունենք, և  հատկանշական է, որ մեր առաջին պատվիրատուն եղել է հենց Ակբա Լիզինգը՝ 2018 թվականին։ Մեր փորձը, հմտությունները, համադրում ենք Ակբա Լիզինգի ճկուն ֆինանսական լուծումների հետ, և 2027 թվականից սկսած՝ շուկայում նոր խոսքով, նոր որակով և շատ ավելի մատչելի գներով առաջարկ կներկայացնենք գրեթե բոլոր բիզնեսներին»,- նշել է Ucar ընկերության հիմնադիր տնօրեն Նորայր Դումոյանը։

Ակբա Լիզինգի հետ համագործակցությունը UCargo-ի համար նաև շուկան ընդլայնելու հնարավորություն է։ Ընկերությունը նախատեսում է առաջիկայում ներկայացնել էլեկտրական բեռնատարների տարբեր մոդելներ։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։