Մհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»
Ուժն է ծնում իրավունք, իսկ գիտելիքն ու խելքը՝ ուժ
Սիրելի՛ ուսանողներ,
Մենք բոլորս լսել ենք, որ ուժն է ծնում իրավունք։ Բայց ուժն էլ ծնվում է գիտելիքից, խելքից։
Իսկ դա նշանակում է, որ դուք՝ յուրաքանչյուրդ, տարբեր մասնագիտություններ ընտրելով, որոշել եք ձեր բնագավառում գիտելիք, խելք ունենալ։
Վստահ եմ՝ ձեզանից շատ-շատերը, իսկ ես կցանկանայի, որ բոլորդ, որոշում ունեք այդ խելքը, այդ գիտելիքը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։
Հետևաբար, ուզում եմ խնդրել ձեզ՝ որքան կարող եք, շատ գիտելիք ու խելք ունեցեք, որպեսզի անվտանգ, բարեկեցիկ և արդար Հայաստան կառուցեք։
Հատկապես ձեզ համար, քանզի դուք ձեր սերնդի ամենաառաջադեմ և մեր պետության համար ամենակարևոր քաղաքացիներն եք լինելու, պետք է, որ Հայաստանից ավելի թանկ արժեք չլինի։
Եվ միշտ հիշեք՝ ուժը ծնվում է գիտելիքից, խելքից։
Հետևաբար, դուք եք ծնելու այդ ուժը՝ ձեր գիտելիքներով, ձեր խելքով։
Հետևաբար, որքան լավ սովորեք, որքան շատ գիտելիք ու խելք ունենաք, այնքան ավելի շատ ուժ եք ծնելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ձեր ապագայի, հանուն ձեր ապագա սերունդների։
Աստված պահապան ձեզ, սիրելի՛ ուսանողներ։
Աստված պահապան Հայաստանն ու հայ ժողովրդին։
Մհեր Ավետիսյան




















Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութ
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
...
ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ
Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ
Մոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահին
Արտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհուն
Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սա...
«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ Ասրյան
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյա...
Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամեն...